Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ օրհնյալների շարքը կդասի Հարավային Կորեայից 124 կաթոլիկների: Պապը մտադիր է նաեւ պատարագ մատուցել այդ երկրում XVIII-XIX դարերում հանուն քրիստոնեական հավատքի զոհվածների հիշատակին:

Սեուլի իշխանությունները ակնկալում են, որ մինչեւ մեկ միլիոն կաթոլիկ կժամանի Հարավային Կորեայի կենտրոնական հրապարակներից մեկը` ներկա գտնվելու արարողությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախօրեին Ֆրանցիսկոսը Հարավային Կորեայի քաղաքացիներին կոչ էր արել աղոթել Հյուսիսի հետ միավորվելու համար:  
Պապը հանդիպել է նաեւ ապրիլին խորտակված «Սեւոլ» լաստանավի ողջ մնացած ուղեւորների եւ զոհերի հարազատների հետ:
Հռոմեական կաթոլիկները կազմում են Հարավային Կորեայի բնակչության 10%-ը: