ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ է ընդունել, որով պատժամիջոցներ են սահմանվում «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակից վեց մարդու դեմ, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը:

Բանաձեւն ընդունվել է միաձայն` ԱԽ-ի 15 անդամների կողմից:

Բացի դրանից, ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները նախատեսում են հաշիվների սառեցում, ինչպես նաեւ արտասահմանյան  այցերի սահմանափակում:
Բանաձեւը ԻՊ-ից եւ «Ջեբհաթ ան Նուսրիից» պահանջում է «անմիջապես դադարեցնել բռնությունը եւ ահաբեկչական գործողությունները, վայր դնել զենքը եւ կազմալուծվել»: ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է համագործակցեն` «որոնելով եւ արդարադատությանը ենթարկելով» նրանց, ովքեր իրականցնում, կազմակերպում եւ ֆինանսավորում են ահաբեկչական գործողությունները, ինչպես նաեւ ձեռնակեն «բոլոր հնարավոր միջոցները ահաբեկչության դեմ պայքարի համար»` միջազգային իրավունքի շրջանակում իրենց պարտավորություններին համապատասխան: 

Դիտորդներն ընդգծել են, որ բանաձեւը հիմնված է ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի վրա, որը նախատեսում է նաեւ ուժային միջոցների կիրառում: Սակայն փաստաթուղթը ուղղակիորեն չի թույլատրում ռազմական ուժի գործադրումը: