Նոր Զելանդիա – Սլովակիա` 1:1
F խումբ, 1-ին տուր
15 հունիսի, Ռուստենբուրգ, Ռոյալ Բաֆոկեն ստադիոն
Մրցավար` Ջերոմ Դեյմոն(ՀԱՀ)
Վիտեկ, 50 (0:1), Ռիդ, 90+2 (1:1)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Սլովակները պետք է հաղթեին այս հանդիպումը, թեկուզ այն պատճառով, որ ընտրական փուլում մրցել են չեխերի եւ լեհերի, իսկ նորզելանդացիները` վանուատցիների եւ ֆիջիցիների հետ:
Ռուստենբերգի կիսադատարկ ստադիոնը, ձանձրալի խաղը, անիմաստ գործողությունները խաղադաշտում լավ քնաբեր դարձան հեռուստադիտողների համար: Սլովակները Ռոբերտ Վիտեկի գոլից հետո ամբողջ թիմով սկսեցին խաղալ հաշիվը պահելու համար:
50-րդ րոպեին գոլային գրոհը սկսեց Սլովակիայի հավաքականի ամենահայտնի խաղացող Մարտին Շկրտելը, իսկ եզրափակեց Վիտեկը, որը տուգանային հրապարակում ազատվեց հսկողությունից եւ գլխի հարվածով գրավեց դարպասը:
Իսկ արդեն ավելացված ժամանակում նորզելանդացիները Ուինսթոն Ռիդի գոլի շնորհիվ վաստակեցին առաջին միավորը աշխարհի առաջնություններում:



























