«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գագիկ Բունիաթյանն օգոստոսի 15-ին կարել է բերանը եւ պահանջում է ավելացնել իրեն հատկացվող դեղերի չափաբաժինը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա փոխանցմամբ՝ դատապարտյալի պահանջներն անօրինական են:

Նշենք, որ Գագիկ Բունիաթյանը գտնվում է նարկոլոգիական բաժանմունքի հսկողության տակ եւ բուժում է ստանում: