Փրկարար ծառայությունն օգոստոսի 16-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում վթար է եղել. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան եւ տրեյլերը:
ՃՏՊ-ի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հ. Չ.-ը եւ Ռ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմի քաղաքի ԲԿ:
Բժիշկները Հ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Մ.-ինը` բավարար:





























