Չադի հանրապետությունում զինվորականներն ազատագրել են 90 նիգերացիներին, ովքեր պատանդառվել էին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:

Նշվում է, որ գերիներին հնարավոր է եղել ազատել ճանապարհային ուղեկալում ավտոբուսների ստուգման ընթացքում:

Ազատագրված նիգերացիների խոսքով, վերջին հարձակման ժամանակ զինյալներն առնվազն 25 մարդ են սպանել, տասնյակները գերեվարվել են:

Օգոստոսի 15-ին «Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայի հյուսիս-արեւելքում 97 մարդ էին առեւանգել:

Ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար բանակային հատուկ միավորում է ստեղծվել՝ Նիգերիայի, Նիգերի, Չադի եւ Քամերունի զինված ուժերի ներկայացուցիչներից: