Ուկրաինայի իշխանություններն ընդունել են Ռուսաստանից ստացվող մարդասիրական օգնության բեռները: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո ստացվող ռուսական բեռները որպես մարդասիրական օգնություն ճանաչելու մասին հրամանը ստորագրել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Լյուդմիլա Դենիսովան: Որպես մարդասիրական բեռների ստացող կողմ հանդես է գալիս Ուկրաինայի ԿԽՄԿ-ի առաքելությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարմիր խաչի աշխատակիցները որոշել են Ուկրաինայի տարածքով անցնելու ընթացքում ուղեկցել ռուսական շարասյան յուրաքանչյուր ավտոմեքենայի:




























