Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցությունների: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Ամանոն հանդիպելու է երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի եւ միջուկային էներգետիկայի հարցերով իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել էին Իրանում Պարչին ռազմական օգյեկտի կառուցման հետ կապված ակտիվության մասին: Ըստ գործակալության, Պարչին ռազմաբազայում, որը տեղակայված է Թեհրանից 30 կմ դեպի հարավ-արեւելք, ատոմային օբյեկտ է տեղակայված: