Չնայած ումամին՝ հինգերորդ համն Արեւելքում, մասնավորապես՝ Ճապոնիայում շատ հայտնի է ավելի քան 100 տարի, այն հարաբերականորեն նոր է Արեւմուտքում, որտեղ ճանաչում են միայն 4 հիմնական համերը՝ դառը, քաղցր, թթու եւ աղի:
Ումամիի համը ծագում է բեկոնի, սոյայի եւ ոստրեի սոուսի, պարմեզան պանրի, գինու, ապուրների, կետչուպի, լոլիկի, չորացրած սնկերի օգտագործումից հետո: Այն ծագում է լեզվի հատուկ գլուտամատային ընկալիչների շնորհիվ, ուստի հենց նատրիումի գլուտամատն է օգտագործվում որպես համի ուժեղացուցիչ:
Սասեքսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ումամին օգնում է մարդուն կուշտ զգալ: Ըստ «Kedem»-ի, հետազոտության ընթացքում մարդկանց մի խումբ գլուտամատի նատրիումով ապուր է կերել, իսկ մյուսը՝ առանց դրա: Մասնագետները հայտնաբերել են, որ առաջին խմբի մասնակիցներն ավելի երկար քաղց չեն զգում, արդյունքում քիչ են ուտում:
Գիտնականնեը կարծում են, որ ումամին կօգնի մարդկանց վերահսկել ախորժակը:




























