Ողբերգական ավտովթար Երեւանում: Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 01:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Պետրոսյանը Mersedes մակնիշի 34 VD 907 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ոստիկանության զորքերի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն երեք ծառի եւ հարվածել ոստիկանության զորքերի պարսպին:
Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներն արձանագրել են վարորդի մահը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հայկ Պետրոսյանը վերադառնալիս է եղել կնոջ հոր ծննդյան տարեդարձը նշելուց:
Հավելենք, որ վթարի հետեւանքով երեք ծառերն էլ արմատախիլ են եղել:





























