Ժամացույցի սլաքների տկտկոցը կարող է ստիպել կանանց շտապել ամուսնանալ ու երեխաներ ունենալու հարցում: Փորձը, որը հաստատում է այս երեույթը, անցկացրել են ամերիկացի գիտնականները:
Փորձին մասնակցել է 59 մարդ, որոնց թվում եղել են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Նրանց հարցեր են տվել շուտափույթ ամուսնության վերաբերյալ եւ տարիքի մասին, երբ կցանկանան ընտանիք կազմել: Փորձի առաջին փուլն անցկացվել է լռության պայմաններում, երկրորդը՝ ժամացույցի սլաքների ձայնի ներքո:
Ըստ «Myjane.ru»-ի, պարզվել է, որ ժամացույցի ձայնը ստիպել է մասնակիցներին ընտանիք ստեղծելու համար ավելի վաղ տարիք նշել, քան լռության պայմաններում: Սա հատկապես ազդել է կանանց վրա: Նրանք պատրաստ են եղել ամուսնանալ ու երեխա ունենալ վաղ տարիքում: Տղամարդիկ համաձայնել են միայն վաղ ամուսնությանը:




























