Իսրայելում ոստիկանությունը կկալանավորել է ուլտրաաջ չորս ակտիվիստների, որոնք մասնակցում էին մուսուլման արաբի եւ իսլամ ընդունած հրեուհու պսակադրության դեմ ցույցին:
Թել Ավիվի մերձակայքի Ռիշոն լե Ցիոն քաղաքի բղոքի ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փեսացու Մահմուդ Մանսուրը Իսրայելի դատարան է դիմել` պահանջելով արգելել ցույցը, սակայն մերժում է ստացել:
Մահմեդական արաբների եւ հրեաների ամուսնությունների դեմ հանդես եկող ուլտրաաջ կազմակերպության անդամները թույլտվություն են ստացել ցույց անցկացնելու, պայմանով, որ 200 մ-ից ավելի չեն մոտենա այն շենքին, որտեղ տեղի է ունենում արարողությունը:
Բողոքի ցույցի չորս մասնակից խախտել են այս պայմանը եւկալանավորվել:
Հարեւանությամբ տեղի է ունեցել նաեւ նորապսակների աջակցության ցույց:
Հայուրավոր ոստիկաններ փորձել են թույլ չտալ բախումներ երկու խմբի ցուցարարների միջեւ:
Մահմուդ Մանսուրը եւ նրա հարսնացու Մորել Մալկան, որը հարսանիքից առաջ իսլամ է ընդունել, իրենց հարսանիքին հրավիրել էիեն 500 հյուրի:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Մահմուդին եւ Մորելին երջանկություն է մաղթել եւ դատապարտել պահպանղական ցուցարարներին:
The Times of Israel թերթը մեջբերում է Ռիվլինի խոսքերը, որտեղ նա բողոքողներին համեմատել է Իսրայել ժողովրդավարության հիմքերը կրծողների հետ:





























