ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանակավոր ընդհատել է եւ վերադարձել Սպիտակ Տուն՝ աշխատանքային մի շարք հանդիպումներ անցկացնելու համար:

Օբաման փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ համատեղ ծրագրել է Սպիտակ տանը հանդիպել ԱԱԽ-ի անդամների հետ` Իրաքի մասին նոր տեղեկություն ստանալու համար: Այնուհետեւ ԱՄՆ նախագահը կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարարին` Ֆերգյուսոնի իրադրության կապակցությամբ,  որտեղ արդեն մի քանի օր է չեն հանդարտվում բողոքի ցույցերը` դեռահասի սպանության պատճառով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Տեսաբանները չեն բացառում, որ Օբաման  որոշել է ընդհատել արձակուրդը մրցակիցների քննադատությունից խուսափելու համար, որոնցից շատերը նախագահին մեղադրում են, որ նա հանգստանում է այն ժամանակ, երբ միջազգային իրադրությունը լարված է, իսկ ներքին խնդիրները լուրջ ճգնաժամի են վերաճում: 

Օբաման արձակուրդն անցկացնում էր ընտանիքի հետ` Մասաչուսեթս նահանգի Մարտաս Վինյարդ կղզու շքեղ հանգստավայրում: