Փարիզում զինված հարձակում է իրականացվել է սաուդյան արքայազնի վրա: Զինված չարագործները առեւանգել են 250 հազար եվրո, ինչպես նաեւ կողոպտել են վերջինիս ավտոմեքենան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Սաուդյան Արաբիայի դեսպանատանը պատկանող ավտոմեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Ավտոմատներով զինված մի քանի կողոպտիչներ անմիջապես անհետացել են հանցագործության վայրից: Նշվում է, որ բացի գումարից, նրանց ձեռքն են ընկել են նաեւ արքայազնի անձնական իրերը:
Ոստիկանության տվյալներով՝միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Փաստի առթիվ հետաքննություն է սկսել: Թե Սաուդյան թագավորական ընտանիքի ո՞ր ներկայացուցչի մասին է խոսքը, չի հաղորդվում:





























