Ուկրաինայի արեւելքում տեղակայված երկու քաղաքների Դոնեցկի եւ Լուգանսկի չդադարող հրետանային գնդակոծությունների հետեւանքով 5 օրվա ընթացքում 22 հազար մարդ է փոխել: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչության հաշվեետվությունում:

«Դոնեցկի եւ Լուգանսկի շարունակվող հրետանային գնդակոծությունները հանգեցրել են մարդկանց տեղահանմանը, - ընդգծվում է հաշվեետվության մեջ: Օգոստոսի 1-ից մինչեւ 8-ը փախած 6,2 հազարի համեմատությամբ վերջին 5 օրերին ավելի քան 22 հազար մարդ է փախել»:

«Հումանիտար պահանջմունքները շարունակում են աճել: Լուգանսկում բնակվող առնվազն 200 հազար մարդ վերջին 10 օրվա ընթացքում զրկված է էլեկտրականությունից, խմելու ջրից եւ կապից», - նշվում է հաշվետվությունում:

ՄԱԿ-ի ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայի տարածքում՝ երկրի ներսում բնակության վայրը փոխած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 155,8 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: