«Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում օգոստոսի 17-ին մահացել է սպանության համար դատապարտված Կամո Դանիելյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նրա խոսքով՝ Կամո Դանիելյանը շուրջ 2 տարի բուժվել է սրտի 3-րդ աստիճանի անբավարարությունից: Նա քնել եւ չի արթնացել:
Նշենք, որ Կամո Դանիելյանը 2007թ. դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանություն):





























