Ռուսական Չելյաբինսկ քաղաքում երեխայի սպանության փաստի առթիվ քերական գործ է հարուցվել:

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսի 17-ի գիշերը 29-ամյա հորաքույրը 8-րդ հարկում խնամելիս է եղել 3-ամյա տղային եւ նրա ավագ եղբայրներին: Հարբածության վիճակում գտնվելով՝ կինը պատուհանից դուրս է շպրտել երեքամյա փոքրիկին:

Տղային հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին նրան կյանքը փրկել չի հաջողվել: ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (մանկահասակի սպանություն) քրեական գործ է հարուցվել:

Կասկածյալ ձերբակալված է: Որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանքի հարցը, հաղորդում է «Ռոսբալտը»: