Արմավիրի մարզի Արգինա գյուղից դեպի Քարակերտ գյուղ հոսող ջրանցքում օգոստոսի 16-ին խեղդված 22-ամյա Ռադիկն աշխատում էր ոստիկանությունում: Այս մասին NEWS.am-ին ասաց Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը:
«Ընկերներով գնացել են լողանալու, Ռուդիկը մտել ու չի կարողացել դուրս գալ ջրանցքից: Ընկերներն ամեն ինչ արել են, որ փրկեն, բայց չի ստացվել»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Ռուդիկն աշխատում էր ոստիկանությունում, իրենից փոքր քույր ուներ եւ բնակվում էր մոր հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունն օգոստոսի 16-ին ժամը 17.37-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղից դեպի Քարակերտ գյուղ հոսող ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ջրահեղձվածը Քարակերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Ռ. Հ.-ն է:




























