Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու համար ԱՄՆ-ը պետք է ներազդի Ուկրաինայի իշխանությունների վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախարարը նման հայտարարություն է արել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից հետո:

«Ցավոք, Միացյալ Նահանգները ներկայացված չէին բեռլինյան հանդիպմանը, սակայն մենք Վաշինգթոնի մեր գործընկերներին հետեւողական ազդանշան ենք ուղարկում, որպեսզի նրանք ներգործեն կիեւյան իշխանությունների վրա եւ վերջապես հասնեն այս եղբայրասպան պատերազմի դադարեցմանը, որին կհաջորդի բանակցային գործընթացը», - հայտարարել է Լավրովը:

Ռուս նախարարի կարծիքով, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կողմից Կիեւին տրամադրված ռազմական օգնությունը կհակասեր ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններին:

«Ես դրան շատ վատ եմ վերաբերվում, այն հակասոմ է բոլոր պայմանավորվածություններին, բոլոր այն ըմբռնումներին, որոնք ձեռք էին բերվել հրադադարի անհրաժեշտության եւ բանակցային գործընթացը սկսելու շուրջ, ինչի մասին ես արդեն ասացի», - հավելեց արտգործնախարարը: