Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն օրերս Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում կանգնեցրել են 1960 թ. ծնված Արմեն Խ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` փայտանյութով բարձված:

Ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանության կասկածանքով վարորդը` ավտոմեքենայով, ներկայացվել է բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Արմեն Խ.-ն մի ընկերությունից 242.000 դրամով գնել է 22 խմ փայտանյութ` հետագայում վաճառելու նպատակով:

Պարզվել է նաեւ, որ նա օգոստոսի 6-ից առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել է փայտանյութի առք ու վաճառքով:

Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: