Օգոստոսի 17-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարեն իր կողմից վարձակալած Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 23 տան մուտքի դռան ապակին կոտրելով` գողացել է կանխիկ գումար եւ ոսկյա ականջօղեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ Կարենը 1980 թ. ծնված Արման Բ.-ն է, որը նույն օրը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել հանցանքը:

Գողոնն առգրավված է:

Արման Բ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: