Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկություններով՝ ՌԴ Ստավրոպոլի մարզում Հայաստանի քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ուղևորները լուրջ վնասվածքներ չեն եղել։ Այդ մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան մեկնած ավտոբուսը օգոստոսի 17-ի երեկոյան ժամը 17:05-ի սահմաններում Բուդյոնովսկի շրջանի տարածքում վթարի էր ենթարկվել: Հայաստանի համարանիշերով ավտոբուսում գտնվել է 20 ուղեւոր եւ 2 վարորդ: Բուդյոնովսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց բուժօգնության համար դիմել է 17 մարդ: Ուղեւորները հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել:






























