Երեւանում հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Մառի փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկում: Տան անդամները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ դին՝ կախված վիճակում:

Ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն: Տղամարդը 66 տարեկան էր: