Հայաստանի օլիգարխներին կարելի է սթափեցնել մեկ րոպեում: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողներին ասել է տնտեսագետ, նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա` տնտեսական շահերի դեմ ուղղված օլիգարխների ներկայիս պահվածքը պայմանավորված է ոչ թե իրենց ուժով, այլ իշխանությունների անգործությամբ: «Ցանկացած երկրում, եթե պետությունը սեղմի օլիգարխներին, նրանց հետքն էլ չի մնա: Եթե նրանք գոյություն ունեն, հետեւաբար, պետությունը թույլ է տալիս նրանց գոյություն ունենալ», - ընդգծել է տնտեսագետը: Բոստանջյանը նշել է, որ օլիգարխիան նվազեցնում է Հայաստանի մրցունակությունը` անկախ նրանից, թե ինտեգրացիոն որ բլոկում է ձգտում նա հայտնվել: