Սիցիլիայում կարելի է հիանալ աշխարհի ամենամեծ սաքսոֆոնների հավաքածուով
61 եզակի գործիք ներկայացնող ցուցադրությունը անց է կացվում Պալերմոյից ոչ հեռու գտնվող Գանջի քաղաքում:
Գործիքներից բացի, ցուցահանդեսի կարելի է տեսնել սաքսոֆոնի պատմությանը նվիրված լուսանկարներ:
Միջոցառումը կազմակերպվել է սաքսոֆոնի գյուտարար Ադոլֆ Սաքսի 200-ամյա հոբելյանի պատվին: Ցուցահանդեսը բաց կլինի ընդհուպ մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Հավաքածուի մեջ ներառված են հազվագյուտ եւ արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ վերականգնված պատմական գործիքներ: Նրանցից շատերը զարդարված են ոսկով եւ արծաթով: Հետաքրքիր օրինակ է Ադոլֆ Սաքսի որդուն պատկանող լաքավորված արույրե սաքսոֆոնը (1931):
Իսկ ամենահին ցուցանմուշը պատրաստվել է 1861թ., Ֆրանսիայում, հաղորդում է Euromag-ը:
Սաքսոֆոններին դիտելը կարժենա 2 եվրո, իսկ 6 տարեկանից ցածր երեխաների եւ 75-ից բարձր տարեց մարդկանց համար մուտքն ազատ է:




























