Բելառուսի գլխավոր դատախազությունը րոշւմ է ընդունել Ղրղըզական կողմին չհանձնել այդ երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ, ուժայի կառույցների եւ դատախազության գործունեությունը համակարգող Ազիբեկ Բեկնազարովը կարծում է, որ Մինսկի կողմից Բակիեւին վերադարձնելու խնդրանքը մերժվում է քաղաքական մոտիվներով: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հաշտվել սրա հետ եւ Բակիեւին վերադարձնելու պահանջով կդիմի միջազգային բոլոր տեսակի ատյաններին, որպեսզի հնարավոր լինի արդար ու օբյեկտիվ դատ կազմակերպել նախկին նախագահի նկատմամբ:

Ղրղըզստանում Բակիեւը մեղադրվում է մի շարք հանցագործություններում, այդ թվում ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 6-7-ին Բիշկեկում զանգվածային անկարգություններ սկսվեցին: Մարդիկ դժգոհ էին նախագահ Բակիեւի եւ նրա շրջապատի վարած քաղաքականությունից: Հուզումների արդյունքում Բիշկեկում զոհվեց 82 մարդ, իշխանությունն անցավ ընդդիմությանը: