Այսօր` հունիսի 16-ին, ժամը 13-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը եւ «Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը, որի համակազմակերպիչներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարութունը, «ԴՎՎ Ինթերնեյշնլը», Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական խորհուրդը եւ Եվրոպական կրթական հիմնադրամը:

Միջոցառմանը կմասնակցի աշխարհի 26 երկրի շուրջ 80 օտարերկրյա ներկայացուցիչ: Համաժողովի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: