Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 8-14-ը «Սեյսմոլոգիայի միջազգային դպրոց» գիտական համաժողով կանցկացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ԱԻՆ-ի Գառնիի երկրաֆիզիկայի աստղադիտարանի տնօրեն Լեւոն Հախվերդյանը:

Նրա խոսքով, համաժողովի թեմաներն են լինելու սեյսմիկ գրանցումներն ու տվյալների մեկնաբանությունը: Գիտաժողովին, որն անցկացվելու է Աղվերանում, մասնակցելու են շուրջ 130 մասնագետներ Մերձավոր եւ Հեռավոր արտերկրից:

«Գիտագործնական համաժողովների պարբերական անցկացումը շատ կարեւոր է մեզ համար: Ուրախ ենք, որ հյուրերին հենց մենք ենք ընդունելու, եւ գնահատում ենք նախարար Արմեն Երիցյանի ջանքերը՝ Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգն ամրապնդելու, արտերկրի գործընկերների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,- հայտարարեց նա: