Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստները իշխանությունների հետ բանակցություններ կվարեն միայն Կիեւի կողմից ԴԺՀ-ի անկախության ճանաչումից հետո։
«Նրանք պետք է մեզ ճանաչեն որպես պետություն, այժմ արդեն ինքնավարության ինչ-որ աստիճանը բավարար չէ», - Դոնեցկի մամուլի ասուլիսում հայտարարել է Զախարչենկոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Մենք բաց ենք բանակցությունների համար», - հավելել է նա։
Զախարչենկոն նաեւ հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստները սպասում են առաջարկների, բայց միայն՝ խելամիտ։
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական զորքերն արդեն Լուգանսկի կենտրոնում փողոցային մարտեր են վարում ռուսամետ ակտիվիստների դեմ։





























