Ուկրաինական բանակի հրամանատարությունը որոշում է ընդունել զինվորների համար տաք հագուստ ուղարկել հակաահաբեկչական գործողության գոտի, հաղորդել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն:

«Հիմա արդեն տաք իրերը պատրաստ են: Մենք արդեն պատրաստվում ենք՝ չսպասելով ձմռանը: Իսկ եթե այնպես պատահի, որ անհրաժեշտություն առաջանա սառնամանիքին կամ անձրեւին ռազմական գործողություններ վարել, ապա մենք պատրաստ կլինենք», - հայտարարել է նա: 

Բացի այդ, հաղորդվում է նաեւ, որ ուկրաինական զրահատեխնիկան ներթափանցել է Իլովայսկ քաղաք: Այդ մասին հայտարարել է «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն:

 «Առավոտյան արդեն զրահատեխնիկան քաղաքում էր, այժմ նրանք մեզ հետ են», - հայտարարել է գումարտակի հրամանատարը, հաղորդում է Ukrinform-ը:

«Հանդիպելով դաժան դիմադրության, կրելով մեծ կորուստներ՝ «Դնեպրը» եւ «Ազովը» ամրապնդվել են քաղաքի մոտակայքում: Իրենց գործը գերազանց են կատարել:  «Դոնբաս» գումարտակի հարվածային մասերը ոչնչացնելով դիրքերը, մի քանի ուղղություններով քաղաք են մտել եւ երեկոյան վերահսկողության տակ վերցրել քաղաքի արեւելյան հատվածը». – հաղորդել է Սեմենչենկոն: