Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր երիտասարդության տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել, սակայն չի ունեցել այն հնարավորություններնը, որն ունեն այսօրվա երիտասարդները։ Այս մասին օգոստոսի 18-ին «Բազե-2014» երիտասարդական հավաքի բացման արարողությունից հետո բազեականների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Ես շատ ակտիվ եմ եղել իմ երիտասարդ տարիներին։ Ես, առհասարակ, շատ ակտիվ, ստեղծող, կազմակերպող մարդ եմ։ Բայց մեր երիտասարդության տարիներին այդպիսի հնարավորություններ չեն եղել, ինչ հիմա։ Մենք, օրինակ, սկի պատգամավորներին չէինք տեսնում ֆիզիկապես, ուր մնաց վարչապետի հետ շփվեինք, նախագահի հետ շփվեինք։ Հիմա շատ մեծ տարբերություն կա, ձեր հնարավորությունները շատ են։ Ես հիմա էլ եմ ակտիվ, շատ լավ է, որ մարդ միշտ լինի նախաձեռնող։ Խորհուրդ եմ տալիս, որ բոլորդ այդպիսին լինեք։ Չգիտեմ՝ ինչքանով է ինձ հաջողվել այդպիսին լինել, բայց ես ինձ այդպիսին եմ պատկերացնում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։





























