Փրկարար ծառայությունն օգոստոսի 19.-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վառելիքի բազայում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւասն-Սեւան 13-րդ կմ-ի մոտակայքում՝ վառելիքաքսուկային նյութերի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.20-ին:
Դատարկ հորում այրվել է վառելիքի նստվածք:





























