Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 16-ին այցելել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել դեսպանին եւ դեսպանատան աշխատակազմին Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ: