Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կփորձի խաղալ երկու իրար հակասող տնտեսական կառույցների՝ Մաքսային միության ծրագրվող կառույցի եւ Եվրամիության հետ, որտեղ Թուրքիային ոչ մի կերպ չեն թողնում: Այդ մասին NEWS.am-I թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Ռուսական գիտությունների ակադեմիայի համաշարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով՝ Էրդողանը կփորձի իր սեփական քաղաքական կուրսը վերցնել՝ որոշակիորեն հեռավորություն պահելով ամերիկամետից: «Մենք կարող ենք սպասել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձերին: Նա կփորձի նաեւ բարելավել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Մաքսային միության հետ. Այստեղ, հնարավոր է, որոշակի հեռանկարներ են սպասվում ռուս-թուրքական հարաբերությունների հետագա բարելավման որոշակի հեռանկարներ կբազվեն»:

Էրդողանի նախագահության ժամանակաշրջանից կարելի է անսպասելի քաղաքական շրջադարձներ սպասել, այդ թվում՝ սեփական անկախ արտաքին քաղաքականության ցուցադրելու ձգտումներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ նախագահական ընտրություններ են անցկացվել: Թուրքական հանրապետության 12-րդ նախագահ է դարձել երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: