Այժմ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գլխավոր խնդիրը իր Արդարության եւ զարգացման կուսակցությունը համախմբելն է, քանի որ թուրքական Սահմանադրությանը հապատասխան նա՝ որպես երկրի նախագահ, սահմանափակ հնարավորություններ եւ սահմանափսակ իրավազորություններ ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Նրա խոսքով՝ սկզբունքորեն, Թուրքիայի Սահմանադրությանը համապատասխան, այդ պաշտոնը ավելի շատ անվանական է, քան որոշիչ, որը թույլ է տալիս ձեւավորել արտաքին քաղաքական ուղղությունը եւ երկրի ներքին քաղաքականությունը: «Ուստի, իհարկե, այժմ նրա համար հիմնական խնդիրը իր կուսակցությունը համախմբելն ու որոշիչ մեծամասնությունը ստեղծելն է, եւ այդ մեծամասնության օգնությամբ խորհրդարանական ընտրություններում որակավորված մեծամասնություն նվաճելու ձգտումը», - նշեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:





























