Ողբերգական պատահար Լոռու մարզում։ Ճոճկան գյուղի բնակիչ, 41-ամյա Արծրուն Չերչինյանը գյուղում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Shamshyan.com կայքի տեղեկությունների համաձայն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Արծրուն Չերչինյանը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ ԷդգարՍուսլիյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչները եւ օպերատիվ խումբը: