Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը  նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ:

Պաշտպանի  աշխատակազմից հայտնում են, թե մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:

Արմեն Գրիգորյանը սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետեւ ասպիրանտուրայում: 2014 թվականին  պաշտպանել է  իրավաբանական գիտությունների  ոլորտում թեկնածուական ատենախոսություն: