Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասից, թմրամիջոց պատրաստելու եւ օգտագործելու կասկածանմքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ` դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկներով, ինչպես նաեւ փաթեթ` մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով: Համանման զանգված է հայտնաբերվել նաեւ գոտկատեղի ներսի մասից:

Ռոմիկ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը ինքը պատրաստել է ծխելու եւ ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: