ՀՀՇ-ում տեղի ունեցող ներքին զարգացումները չեն կարող ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքի վրա՝ հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ «Ես բացարձակապես չեմ հետեւում ՀՀՇ-ում տեղի ունեցող իրադարձություններին եւ ընդհանրապես չեմ կարծում, որ ՀՀՇ-ի ներքին զարգացումները կարող են որեւէ ազդեցություն ունենալ մեր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա։  Չեմ էլ հետեւում այդ իրադարձություններին եւ չգիտեմ էլ, թե ինչի՞ մասին եք հարցնում»,-նշեց Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ խոսքը ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի մասին է, ով օրերս հրաժարական է տվել ՀՀՇ փոխնախագահի պաշտոնից։ ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը այս կպակցությամբ հյտնել էր, որ Քոքոբելյանը չի կիսում Կոնգրեսի որոշ մոտեցումներ: