Թուրքիայում զարմանալի բան է տեղի ունեցել։ Ազգությամբ թուրք երիտասարդ Բերքայ Թաշքըրանը լքել է զորամասը եւ մեկնել Սիրիայի քրդերին պաշտպանելու։

Քրդական ANF-ի հետ զրույցում Բերքայ Թաշքըրանը նշել է, որ ձախակողմյան գաղափարների հետ ծանոթացել է, երբ ընտանիքով Մերսինից տեղափոխվել են Այնթափ։ Նա նշել է, թե արդեն 2012-ին մասնակցել է Ստամբուլի Գեզի այգու դիմադրությանը, այնուհետ որոշել միանալ քրդերի պաշտպանությանը։

Բերքայի խոսքով՝ քրդական հարցի հետ սկսել է ծանոթանալ Գեզի այգու դիմադրության ժամանակ, երբ ծանոթացել է քուրդ ակտիվիստների հետ։

Լրագրողի այն հարցին, թե որպես թուրք ինչպես է որոշում կայացրել միանալ քրդական շարժմանը, բերքայը պատասխանել է. «Այդ պայքարը միայն քուրդ ժողովրդի պայքարը չէ, այն նաեւ թուրքի, արաբի, հայի եւ Մերձավոր Արեւելքի բոլոր ճնշված ժողովուրդների պայքարն է»։