Ղըրղզստանի ժամանակավոր կառավարությունը որոշում է կայացրել հունիսի 16-ից եռօրյա սուգ հայտարարել երկրում՝ ի հիշատակ երկրի հարավում բախումների ժամանակ զոհվածների:
Հունիսի 16-ից 18-ն իջեցված են լինելու պետական դրոշները, հեռուստաալիքներին հրահանգվել է հրաժարվել զվարճալի հաղորդումներից, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւայի խոսքով, զոհերի թիվը կարող է ավելին լինել, քան կանխատեսվում է:
Անկարգությունների արդյունքում Ղըրղզստանում պաշտոնական տվյալներով զոհվել է 187 մարդ, 1918 մարդ դիմել է բուժօգնութան համար, 902 հոգի հոսպիտալացվել է: UNICEF-ը հաղորդում է 100 հազար փախստականների մասին, ովքեր Ղըրղզստանից փախել են Ուզբեկստան:


























