Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սամվել Մ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: