Այսօր, հունիսի 16-ին, խաղային օրը աշխարհի առաջնությունում կբացեն Հոնդուրասի եւ Չիլիի հավաքականները: Հանդիպման սկիզբը ժամը 16:30-ին է:
Հոնդուրասցիները հրաշքով հայտնվեցին ՀԱՀ-ում: Ընտրական մրցաշարի վերջին տուրում կոստառիկացիները 2:0 հաշվով հաղթում էին ԱՄՆ-ին, բայց 95-րդ րոպեին զրկվեցին հաղթանակից` 2:2: Իսկ Հոնդուրասը զուգահեռ խաղում վերջին րոպեին հաղթական գնդակ խփեց Սալվադորին: Արդյունքում` Հոնդուրասը միայն գոլերի տարբերությամբ առաջ անցավ Կոստա Ռիկայից եւ նվաճեց ուղեգիր, սակայն ՀԱՀ-ում չի հավակնում նույնիսկ խմբից դուրս գալուն. Իսպանիան, Շվեյցարիան ու Չիլին այդ հնարավորությունը դժվար թե տան:
Իսկ չիլիացիները երկրորդ տեղի համար պայքարում Շվեյցարիայից առաջ անցելու իրական հավակնություններ ունեն:
Չիլիի հավաքականի գլխավոր գործող անձը գլխավոր մարզիչ արգենտինացի Մարսելո Բիելսան է, որն անցած տարի ճանաչվեց Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ: Հայրենիքում նրան խելագար են անվանում: Հետաքրքիր է այդ մականունի պատմությունը. Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում Նյուելզ Օլդ Բոյզ թիմի պարտությունից հետո, ակումբի կատաղած ֆանատները պաշարեցին թիմի մարզիչ Բյելսայի առանձնատունը: Բյելսան հանգիստ դուրս եկավ նրանց դեմ` նռնակը ձեռքին:
Չիլիի ազգային հավաքականը Բյելսայի գլխավորությամբ խաղում է 3-4-3 դասավորությամբ եւ միշտ նետվում է հարձակման: Ընտրական մրցաշարում Չիլին ինը միավոր ավելի վաստակեց, քան Արգենտինան, իսկ միավորներով եւ գոլերով զիջեց միայն Բրազիլիային:



























