Հնարավո՞ր է, արդյոք, այնքան հիմար գող լինել՝ սեփական «սելֆին» զոհին ուղարկելու համար: Այս հարցին փորձում են պատասխան գտնել նաեւ Լոս-Անջելեսի քննիչները:

Ոստիկանները հրապարակել են տղամարդու եւ կնոջ լուսանկարը, որն անհասկանալի կերպով հայտնվել է Սանտա-Կլարիտայի ինտերնետային էջում, ում տուն այդ գողերը ներթափանցել են պատուհանով:

Լուսանկարները, որոնք, հավանաբար, ներբեռնվել են գողացած սարքի միջոցով, հայտնվել են կնոջ էջում:

Տուժածը չի ճանաչում կասկածյալ համարվող զույգին, եւ քննիչները ցանկանում են շփվել նրանց հետ: