Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի եվրոպական ժուռնալիստների ասոցիացիայի կողմից ստացել է «տարվա քաղաքական գործիչ»  մրցանակը:

ԵԽԽՎ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Չավուշօղլուն մրցանակը ստացել է ասոցիացիայի նախագահ Ադնան Ֆիսենկի կողմից՝ Ստամբուլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Չավուշօղլուն Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկն է: Նա ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում ընտրվել է 2010 թվականի հունվարին: ԵԽԽՎ-ի ավելի քան 50 տարվա գործունեության ընթացքում սա առաջին անգամն է, որ այն գլխավորել է թուրք պաշտոնյան:

2003 թվականից Չավուշօղլուն դարձել է վեհաժողովի անդամ եւ ընդգրկված է «Եվրոպացի դեմոկրատների» խմբի մեջ: