Ստամբուլում եւ Թուրքիայի 19 տարբեր նահանգներում ոստիկանության համաժամանակյա գործողությունների ընթացքում 60 կին է ձերբակալվել, ովքեր համապատասխան գումարի դիմաց ինտերնետով՝ MSN-ի միջոցով մերկացել են։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեծ թիվ են կազմում այնպիսի կայքերը, որտեղ մտնող այցելուն վճարելով բջջային հեռախոսների լիցքավորման համար օգտագործվող պայմանական միավորներ՝ կոնտուրներ, կարող 10 րոպե դիտել, թե ինչպես են մերկանում աղջիկները։ Կոնտուրները գումարի փոխարեն ավելի են նախընտրում այցելուները, քանի որ խուսափում են վճարային քարտերով գումար փոխանցելուց, ինչը վտանգավոր է նման կասկածելի կայքերի պարագայում։ Կայքերի տերերը այնուհետ այդ կոնտուրները վաճառում են՝ դրամի վերածելով այն։ Հիմնականում MSN-ում իրականցվող ստրիպ շոուների գլխավոր պայմանն այն է, որ աղջիկները մերկանում են առանց դեմքը ցուցադրելու, որը ստիպել է տարբեր մասնագիտություն ունեցող կանանց, այդ թվում՝ տնային տնտեսուհիներին, զբաղվել ինտերնետ ստրիպտիզով։
Թուրքական ոստիկանության հաղորդագրության համաձայն, ինտերնետ ստրիպտիզի օրական շրջանառությունը կազմում է 7 մլն դոլար, իսկ նման կայքերը հասնում են 300-ի, որտեղ այցելուների առաջ մերկանում են 1000-ի մոտ երիտասարդ կանայք եւ աղջիկներ։
Ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ ինտերնետում կանանց մերկանալը հանցանք չէ, եթե մերկացողները անչափահասներ չեն կամ պարտադրանքով չեն դա արել։
Թուրքական ոստիկանությունը, հիշյալ կայքերի տերերի նկատմամբ առաջադրելու է մեղադրանք. «Անվայելուչ տեսարաններ, գրություններ կամ խոսքեր տարածելու եւ դրա միջոցով մարմնավաճառության դրդելու» հոդվածով։


























