Փրկարար ծառայությունն օգոստոսի 22-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շիրակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Պատշգամբում կախված վիճակում հայտնաբերվել է Պ. Մ.-ի (մոտ 45տ.) դին: