Հայկական մսամթերքը մոտ ապագայում կարտահանվի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նա նշել է, որ առաջիկայում հանրապետության մսի արտադրամասերը պատրաստվում են տվյալ ոլորտային միություն ստեղծել եւ քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստան մսամթերք արտահանելու ուղղությամբ: «Կարծում ենք, որ ռուսական շուկային կարող ենք ոչ միայն մսամթերք առաջարկել, այլեւ թարմ միս», - նշել է նախարարը:
Հարցին, թե ինչպես պետք է վարվել հնդկական գոմշի մսի արգելքի դեպքում, եթե դրանով է պայմանավորված Հայաստանի երշիկի ողջ արտադրությունը, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ն այն թույլ չի տալիս ներմուծել, Կարապետյանը հայտարարել է. «Բլոր հարցերը մտադիր ենք լուծել առաջիկայում»:
Նշենք, որ հայկական մսամթերքն այժմ հիմնականում ներքին սպառման համար է: Արտահանման գրեթե միակ շուկան Վրաստանն է (3-4% ): Ռուսաստան է արտահանվում է 1% -ից էլ քիչ հայկական մսամթերք:





























