Թուրքական բանակը կարիք ունի ձեռք բերելու C-300 եւ С-400 հեռահար գործողության զենիթա-հրթիռային համակարգեր: Ռուսաստանը պատրասատկամություն է հայտնել մասնակցելու համակարգերի գնման տենդերին: Այս մասին հայտարարել է «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նա ասել է, որ Ռուսաստանի հետ մեկտեղ՝ տենդերին մասնակցելու են նաեւ նման համակարգեր արտադրող արեւմտյան առաջատար այլ ընկերություններ:
Թուրքիան արդեն երկու տարի է, ինչ ակտիվորեն հետաքրքված է ռուսական հեռահար գործողության С-300, С-400 զենիթա-հրթիռային համակարգերով: Թուրք զինվորականները, նման համակարգեր ձեռք բերելու դեպքում, պատրաստվում են դրանցով պաշտպանել երկրի հարավային սահմաները:



























