Н խումբ, 1-ին տուր
16 հունիսի. Նելսփրեյթ, Մբոմբելա ստադիոն
Մրցավար` Էդի Մայլեթ (Սեյշելյան կղզիներ).
Բոսեժուր, 34 (0:1)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Չիլիի հավաքականը ցուցադրեց իսկական հարավամերիկյան, գեղեցիկ ֆուտբոլ: Գուցե մրցակիցն ամենազորեղը չէր եւ թույլ էր տալիս չիլիացիներին խաղալ հաճույքի համար, այնպես ինչպես իրենք կցանկանային, բայց արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսայի գլխավորությամբ Չիլին հավաքականը չափազանց գեղեցիկ տպավորություն թողեց, օղակների համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա էր: Եվ այս ամենի շնորհիվ Չիլին, չունենալով վառ ընդգծված համաշխարհային մեծության աստղ, տարավ վստահ հաղթանակ:
Նվազագույն հաշիվն ամենեւին չի արտահայտում խաղի պատկերը եւ այն հսկայական առավելությունը, որ ուներ Չիլին:
Միակ գնդակը 34-րդ րոպեին ոչ առանց Հոնդուրասի պաշտպանի օգնության խփեց Ժան Բոսեժուրը:



























